23:30 Լուկակուն արդեն բուժզննում է անցնում "Չելսիում" | |
Արդեն երկար ժամանակ է, ինչ Լոնդոնի "Չելսին" իր նշանառության տալ էր առել Բելգիայի
ազգային հավաքականի և "Անդերլեխտի" 18-ամյա երիտասարդ հարձակվող Ռոմելու Լուկակուին և արդեն հիմա
շատ մոտ է վերջինիս ձեռքբերմանը: Բելգիական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ "Չելսիի" հետ արդեն կնքվել է նախնական համաձայնագիր, և ֆուտբոլիստն առաջիկա օրերին մեկնելու Լոնդոն,
ուր անցնելու է բուժզննում, և եթե ամեն ինչ բարեհաջող լինի, պայմանագիր է ստորագրելու "Չելսիի" հետ:
Այս փաստը հաստատել է նաև "Անդերլեխտի" գլխավոր տնօրեն Վան Հոլսբեկը. "Վստահաբար, մեզ դուր չի գալիս, որ հաջորդ մրցաշրջանում հանդես ենք գալու առանց Ռոմելու Լուկակուի: Սակայն ճշմարտությունն այն է, որ այդ գործարքից շահում են բոլորը. մենք լավ գումար ենք ստանում, իսկ "Չելսին" բարձրակարգ կատարողի է գնում": | |
|
Total comments: 0 | |