16:27 Լուկակուն կարող է հեռանալ | |
Ինչպես հայտնում են գերմանական ԶԼՄ-ները, Լոնդոնի "Չելսիի" բելգիացի 18-ամյա հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է հայտնվել "Բունդեսլիգայի" ներկայացուցիչ "Համբուրգում", որի ղեկավարությունն արդեն սկսել է նախնական բանակցություններ վարել լոնդոնյան "Արիստոկրատների" հետ խաղացողին վարձավճարով ձեռք բերելու համար: Նշվում է, որ պատանի խաղացողն անձամբ չի ցանկանում հեռանալ լոնդոնցիների կազմից, քանի որ ցանկանում է մարզվել այնպիսի աստղերի ու ֆուտբոլային վարպետների հետ, ինչպիսիք են Դիդյե Դրոգբան, Ֆեռնանդո Տորրեսը, Ֆրանկ Լեմպարդը, Ջոն Թերրին, Խուան Մատան և այլք:
| |
|
Total comments: 0 | |