Լոնդոնի "Չելսիի" բելգիացի 18-ամյա երիտասարդ աստղ Ռոմելու Լուկակուն, ով այդպես էլ չկարողացավ հայտնվել Անդրե Վիլլաշ-Բոաշի գլխավոր թիմում, արդեն այս ամռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա անգլիական գերակումբից` հնարավորություն ստանալով վարձակալական հիմունքներով հանդես գալու եվրոպական միջին կարգի ակումբներից որևէ մեկում: Վունդերկինդի ծառայություններով հետաքրքրված են ինչպես Իտալիայում, այնպես էլ Գերմանիայում, այնպես որ Ռոմելուն գնորդների պակաս հաստատ չի ունենա: Մնում է սպասել, թե իրադարձություններն ինչպես կդասավորվեն:
|