12:40 Լուկասին գրավել է Փարիզում ապրելու հեռանկարը | |
Արդեն ֆրանսիական "ՊՍԺ"-ի ֆուտբոլիստ դարձած Լուկաս Սիլվայի գործակալ Վագներ Ռիբեյրոն հայտարարել է, թե ինչու է իր հաճախորդն ընտրել հենց ֆրանսիական թիմում խաղալու հեռանկարը, այլ ոչ թե տեղափոխվել է անգլիական "Մանչեսթեր Յունայթեդ", որի ղեկավարության հետ նախնական պայմանավորվածություն կար: "Անգլիացիները լիովին լուծել էին ամեն բան, մնում էր միայն Լուկասը իր համաձայնությունը տար Անգլիա տեղափոխվելուն: Այդ պահին Լուկասը ստացել է "ՊՍԺ"-ի մենեջեր Լեոնարդոյի զանգը, ով ակումբի ղեկավարներից խնդրել էր թույլատրել իրեն խոսելու խաղացողի հետ: Խոսելով նրա հետ` Լուկասն իրոք տպավորված էր ֆրանսիական թիմի ապագայի ծրագրերով: Բացի այդ` Լուկասն ինձ ասաց, որ Փարիզում ապրելն ավելի հաճելի է, քան անձրևոտ Մանչեսթերում: Այսպես Լուկասը ավելի երջանիկ կլինի",- ասել է խաղացողի գործակալը:
Հ.Գ.: Լուկաս Սիլվայի տրանսֆերն իրագործելու համար "ՊՍԺ"-ն բրազիլական կողմին է վճարելու 45 մլն եվրո, իսկ խաղացողը թիմին կմիանա 2013թ.-ի հունվարի 1-ից` "ՊՍԺ"-ի հետ կնքելով 4.5 տարվա համար նախատեսված պայմանագիր: | |
|
Total comments: 0 | |