07:06 Լուկասը ներկա պահին չի վաճառվում | |
Բրազիլական "Սան Պաուլոյի" նախագահ Ժուվենիլ Ժուվենսիոն երեկ մեկնաբանել է իրենց թիմի առաջատար կիսապաշտպան Լուկաս Մոուրայի` դեպի Եվրոպա տեղափոխվելու հարցը: "Մենք միշտ էլ չենք փորձում վաճառել այն խաղացողներին, ովքեր առանցքային դերակատարում ունեն մեր թիմում: Օրինակ` իտալական "Ինտերի" հետ մենք անգամ բանակցություններ չսկսեցինք, այլ միանգամից մերժեցինք "Ներաձուրիների" ծիծաղ առաջացնող առաջարկը: Ներկա պահին մենք չենք ցանկանում վաճառել Լուկասին",- ասել է բրազիլական ակումբի նախագահը, ում կարծիքով` Լուկասն արժե 40 մլն եվրո:
| |
|
Total comments: 0 | |