19:17 Լյաիչ. "Դելիո Ռոսսին ուղղակի գազան է" | |
Իտալական "Ֆիորենտինայի" 20-ամյա սերբ առաջատար կիսապաշտպան Ադամ Լյաիչը որոշել է հետ չմնալ իր նախկին տաքարյուն գլխավոր մարզչից ու պատասխանել է վերջինիս այն հայտարարությանը, թե իբր ֆուտբոլիստն իրեն հայհոյել է սերբերենով: "Ուզում եմ վստահեցնել երկրպագուներին, որ ես իմ մայրենի լեզվով չեմ հայհոյել նրան: Մեկ բան էլ ասեմ` սերբերենում հայհոյանքներ չկան: Իհարկե, ես մեղավոր եմ, բայց ես միայն ասել եմ, որ նա «հզոր» մաեստրո է, իսկական «մեծություն»: Ես սխալ էի ու կատաղած, բայց արդյունքում այդ «գազանը» հարձակվեց ինձ վրա: Ես չցանկացա պատասխանել, քանի որ գիտեմ, որ Դելիո Ռոսսին շատ տաքարյուն է ու մի փոքր խելառ: Ես նրանից ներողություն չեմ խնդրել, ոչ էլ կխնդրեմ",- ասել է "մանուշակների" երիտասարդ ֆուտբոլիստը, ով որոշել է մրցաշրջանի ավարտից հետո լքել "Ֆիորենտինան":
| |
|
Total comments: 0 | |