Home » 2013 » Հունվար » 19 » Լյորենտեն կխաղա "Յուվենթուսում"
13:30
Լյորենտեն կխաղա "Յուվենթուսում"
 Բիլբաոյի "Ատլետիկի" իսպանացի հարձակվող Ֆեռնանդո Լյորենտեն արդեն իսկ նախնական համաձայնության է եկել Թուրինի "Յուվենթուսի" ղեկավարության հետ և մոտ ժամանակներս 4 տարվա պայմանագիր կկնքի իտալական ակումբի հետ, որը ուժի մեջ կմտնի այս հուլիսի 1-ից: Ըստ կնքված նախնական պայմանագրի` Լյորենտեի հետ կարող է պայմանագիրը երկարաձգվել ևս 1 տարով, եթե վերջինս կարողանա ավելի քան 100 հանդիպում անցկացնել "Յուվենթուսի" կազմում: Ինչպես հայտնում են իտալական լրատվամիջոցները, 27-ամյա խաղացողը "Ծեր Սինյորայի" ղեկավարության կողմից կստանա տարեկան 4.5 մլն եվրո:
    Հարկ է նշել, որ "Ատլետիկի" ղեկավարությունը խաղացողին առաջարկում էր երկարաձգել պայմանագիրը և ստանալ տարեկան 3 մլն եվրո աշխատավարձ: Այդ առաջարկը Լյորենտեն մեկ անգամ չէ, որ մերժել է, և արդեն ամռանը անվճար բաժին կհասնի "Յուվենթուսին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 285 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0