Home » 2012 » Սեպտեմբեր » 3 » Լյորիսն անչափ ուրախ է
07:48
Լյորիսն անչափ ուրախ է
 Լոնդոնի "Տոտենհեմի" ֆրանսիացի 25-ամյա դարպասապահ նոր Ուգո Լյորիսը մեկնաբանել է իր տեղափոխությունը դեպի անգլիական ակումբ: "Հպարտ եմ, որ դարձել եմ "Տոտենհեմի" ֆուտբոլիստ: Սա մեծ քայլ էր իմ կարիերայի ընթացքում: Հիմա ես խաղում եմ աշխարհի լավագույն առաջնությունում: Ցավոք, լքեցի թիմակիցներիս դեռ վաղուց հարազատ դարձած "Լիոնում", բայց ես պետք է առաջ շարժվեմ: "Լիոնը" միշտ կմնա իմ սրտում: Այնտեղ թիմի երկրպագուներն ինձ սիրում էին ու ինձ միշտ աջակցում: Հուսով եմ, որ այստեղ էլ իրավիճակն այդպիսին կլինի: Ցանկանում եմ դառնալ այս թիմի առաջատարը",- ասել է Ուգո Լյորիսը:
   Հ.Գ.: Ֆրանսիացի 25-ամյա դարպասապահի տրանսֆերային արժեքը կազմել է մոտ 10 մլն եվրո, որը կարող է ավելանալ ևս 5 մլն-ով:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 452 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0