10:25 Լյովն ուզում է անցնել Հայնկեսի ճանապարհով` գլխավորե՞լ "Ռեալը" | |
Գերմանիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Յոհաքիմ Լյովը անդրադարձել է Մյունխենի "Բավարիայի" տարեց գլխավոր մարզիչ Յուպպ Հայնկեսի` մրցաշրջանի ավարտից հետո մարզչական կարիերան ավարտելու հայտարարությանը: "Հայնկեսը տարիների ընթացքում ապացուցել է, որ համարվում է մեծագույն մասնագետ: Նա բազում տիտղոսներ է նվաճել իր գլխավորած բոլոր գերակումբների հետ: Ուզում են նրան հաջողություն մաղթել: Հայնկեսը քիչ բան չի արել գերմանական ֆուտբոլի համար` տարիների ընթացքում աճեցնելով ազգային հավաքականի համար նորանոր կադրեր: Պետք է նրան գնահատել արժանվույնս: Յուպպն այս պահին դժվարին իրավիճակում է հայտնվել, և հույսեր ունեմ, որ այս մրցաշրջանը նրա համար հաջող ընթացք կունենա",- ասել է գերմանացի մասնագետը` հավելելով, որ դեմ չէր լինի անցնել Յուպպ Հայնկես ճանապարհով: Այս վերջին արտահայտությունը իսպանացի լրագրողներին մտահոգվելու տեղիք է տվել. Յուպպ Հայնկեսի գլխավորությամբ ժամանակին խաղացել է նաև Մադրիդի "Ռեալը": Ի դեպ, զամանալի է, բայց և փաստ. Յուպպ Հայնկեսը "Ռեալը" գլխավորել է 52-53 տարեկանում, իսկ Յոհաքիմ Լյովն արդեն 52 տարեկան է:
| |
|
Total comments: 0 | |