Home » 2012 » Հունիս » 7 » Լյովը կատաղել է. ֆուտբոլիստները գարեջուր են օգտագործել
20:40
Լյովը կատաղել է. ֆուտբոլիստները գարեջուր են օգտագործել
 Գերմանիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Յոհաքիմ Լյովը դժգոհ է մնացել, երբ իմացել է, որ թիմի խաղացող Ժերոմ Բոատենգն ազատ ժամանակ գարեջուր է խմել Լեհաստանի հյուրանոցում, որտեղ էլ հանգրվանել է Գերմանիայի ազգային թիմը: "Այս օրերին թե՛ Ժերոմ Բոատենգը, թե՛ մեր թիմի մնացյալ խաղացողները պետք է հիշեն, որ իրենք գտնվում են աշխատանքային բուռն ռիթմում: Մեզ շատ կարևոր խաղեր են սպասվում, այլ ոչ թե ուրախ խնջույքներ: Այդպիսի պահվածքը բավական վատ է ազդում ողջ թիմի վրա",- ասել է Յոհաքիմ Լյովը:
 Հավելենք, որ գերմանական ԶԼՄ-ները նշում են` Ժերոմ Բոատենգը կարող է նույնիսկ չմասնակցել Պորտուգալիայի ազգային թիմի դեմ խաղին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 427 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0