07:41 Լյովը վստահ է իր թիմի ուժերին | |
Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոաքիմ Լյովը դեռևս վստահ է, որ իր թիմը բավականաչափ մոտիվացված է և դեռևս կկարողանա հաջողությամբ հաղթահարել 2014թ.-ին Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլը: "Խաղացողներն ու մարզիչներն իրոք մեծ պատասխանատվություն են զգում հաջողության հասնելու հարցում: Իտալիայի ու Արգենտինայի դեմ վատ խաղերից հետո մեզ շատ քննադատեցին թե՛ մեր երկրում, թե՛ արտերկրում, դե այժմ էլ մենք պետք է հաջորդ քայլը կատարենք մեր զարգացման փուլում: Մեր նպատակն է երկրպագուներին ուրախացնել լավ, գրավիչ, ոգեշնչող ու շատ արդյունավետ ֆուտբոլով: Իհարկե, բոլորն էլ ցանկանում են հաղթել սեպտեմբերյան խաղերում, իսկ հետո Իռլանդիայի ու Շվեդիայի դեմ խաղերում, որոնք կայանալու են ավելի ուշ: Կփորձենք անել առավելագույնը",- ասել է "Բունդեսթիմի" գլխավոր մարզիչը:
| |
|
Total comments: 0 | |