17:15 Մ'Վիլան կարող է թե՛ մնալ, թե՛ հեռանալ | |
Ֆրանսիական "Ռեննի" կիսապաշտպան Յանն Մ'Վիլան, ով շատ շուտով կարող է հայտնվել լոնդոնյան "Տոտենհեմում", հայտարարել է, որ ինքը լիովին չի տխրի, եթե հանկարծ չկարողանա հեռանալ "Ռեննից", քանի որ իր համար կարևորը ֆուտբոլ խաղալն է, իսկ թե որտեղ դա կլինի, այնքան էլ դեռ չի հուզում իրեն: "Ես պետք է լավ խաղ ցուցադրեմ: Մինչև իմ այստեղ մնալը գլխավոր մարզիչը դեռ կարող է հույսեր կապել ինձ հետ, իսկ ես էլ կփորձեմ ուժերիս ներածին չափով օգնել թիմին: Տրանսֆերային պատուհանի փակվելուն դեռևս երկար ժամանակ կա, սակայն ես չեմ պատրաստվում գլխակորույս վիճակում նոր թիմ փնտրել: Եթե մի տարի էլ ստիպված լինեմ մնալ թիմում, ապա սիրով կմնամ: Եթե պետք է հեռանամ, ուրեմն` այդպես էլ պետք է լիներ, քանի որ կյանքն է այսպիսին: Պատրաստ եմ 100 տոկոս նվիրվածությամբ խաղալ նաև "Ռեննի" կազմում",- ասել է երիտասարդ կիսապաշտպանը:
| |
|
Total comments: 0 | |