Home » 2011 » Ապրիլ » 28 » Մադրիդցիները զայրացած են
21:56
Մադրիդցիները զայրացած են
Մադրիդի "Ռեալի" միանգամից մի քանի խաղացողներ այսօր ողջ օրվա ընթացքում իսպանական ԶԼՄ-ներում անընդհատ ստիպված են եղել խոսել երեկվա "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակչում "Բարսելոնայից" կրած պարտության մասին ու մեկնաբանել մրցավար Վոլֆգանգ Շտարկի գործած կոպիտ սխալները:
Կասիլյաս. "Մենք հոյակապ էինք խաղում առաջին խաղակեսում, իսկ երկրորդում էլ կարող էինք բեկում մտցնել հանդիպման մեջ, բայց անհասկանալի կերպով մնացինք 10 հոգով, և պարտվեցինք: Սա առաջին անգամը չէ, ընդհակառակը` այն վերածվել է դժբախտ ավանդույթի, իսկ դա շատ վատ է: Մենք զգում ենք, որ մեզ անարդար պատժեցին: Կարմիր քարտը կանխորոշեց խաղի ելքը: Պեպեն շատ լավ էր կատարում իր պարտականությունները, իսկ հետո… Դա, մեղմ ասած, նորմալ չէ, երբ յուրանքանչյուր հանդիպումը մենք 10 խաղացողներով ենք ավարտում: Այժմ մենք պետք է քրտանաջան նախապատրաստվենք պատասխան խաղին,որի համար դեռ մեկ շաբաթ ժամանակ ունենք: Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Ով գիտի, միգուցե այս անգամ բախտը մեզ ժպտա, և "Բարսելոնայի" ֆուտբոլիստներից որևէ մեկը հեռացվի, և մենք...":
Ռոնալդու. "Ամեն անգամ կրկնվում է նույն բանը և դուք դա ինքներդ տեսաք։ Խաղալով 11-ը 11-ի դեմ՝ մենք ոչնչով չէինք զիջում հակառակորդին։ Միգուցե լավ չէինք խաղում, սակայն վերահսկում էինք խաղի ընթացքը։ Սակայն "Բարսելոնայի" հետ հանդիպումներում միշտ էլ նույն սցենարն է գործում։ Միգուցե պարզապես դժբախտ ու պատահական  համընկնում է դա։ 0-0 հաշիվը վատ արդյունք չէր լինի, մենք հակագրոհների հաշվին կկարողանայինք հաղթել "Բարսելոնային"... սակայն Պեպեն հեռացվեց... Ցանկանո՞ւմ եք, որ մենաբանեմ Մեսսիի խաղը։ Իհարկե, հեշտ է խաղալ 10 հոգու դեմ նամանավանդ նրա մակարդակի ֆուտբոլիստի համար։ Ես էլ կցանկանայի այդպիսի իրավիճակում հայտնվել: 0-2 հաշվից հետո դժվար կլինի, իհարկե, խաղալ հյուրընկալվելիս, բայց ֆուտբոլում ամեն ինչ էլ պատահում է: Երանի թե հաջողվի գոնե մեկ անգամ խաղալ 10 հոգանոց "Բարսելոնայի" դեմ":
Ալոնսո. "Մինչև իմ խաղընկերոջ հեռացումը հավասար պայքար էր ծավալվել, սակայն մրցավարը կոտրեց ողջ խաղն իր հիմարությամբ ու անվճռականությամբ: Պեպեի հեռացումն ուղղակի ամոթանք է մրցավարի համար: Ամեն դեպքում մենք դեռ մեկ խաղ ունենք, և "Կամպ Նոու" կգնանք միմիայն հաղթանակի համար":
Ալբիոլ. "Մրցավարն ամբողջությամբ փչացրեց այս հանդիպումը: Նա տեսավ մի բան, որը ոչ ոք չէր տեսել: Մենք շատ զայրացած ենք, քանի որ առաջին 60 րոպեներին հավասար պայքար էր ընթանում: Պեպեի նման առանցքային ֆուտբոլիստի կորուստը շատ ցավալի է թիմի համար, պատասխան խաղում նրա կարիքը շատ կզգանք":
Ադեբայոր. "Մենք 11 օրում երեք հանդիպում անցկացրեցինք "Բարսելոնայի" հետ և երեքն էլ ավարտեցինք 10 խաղացողներով: Անհավանական է: Միգուցե այս խաղում Պեպեն խախտեց կանոնները, ես դրվագի կրկնապատկերը դեռ չեմ տեսել, թեև Պեպեն ինձ վստահեցրեց, որ չի դիպել ալվեշին, ամեն դեպքում չեմ կարծում, որ դրա համար նրան պետք էր հեռացնել: Մենք դեռ հավատում ենք, որ այս դիմակայությունը կարող է դրական ավարտ ունենալ մեզ համար: Ֆուտբոլը տղամարդու խաղ է: "Բարսելոնայի" բոլոր ֆուտբոլիստները յուրաքանչյուր հպումից հետո հայտնվում են խոտածածկին և երեխայի պես լացում: Այնուհետև նրանք գալարվում են խոտածածկի վրա, երկու ձեռքով բռնում գլուխը և լացում: "Բարսելոնան" հզոր ակումբ է, բայց ճիշտ հասկացեք ինձ, պետք է վերջ տալ այս երևույթին":
Վերջում խոսել է նաև Վալդանոն. "Հեռացումը շատ խիստ և վճռորոշ քայլ էր: Իհարկե, խախտում թվաց թե կար, բայց այն կանխամտածված չէր կարող լինել: Պեպեն պարզապես չէր հասցնում գնդակին: Կարմիր քարտն իսկապես զարմացրեց ինձ: Այն փոխեց խաղի ողջ ընթացքը: Մրցավարի որոշումն ավելի էական էր, քան Մեսսի գոլերը: Ես չեմ կարծում, որ եզրափակչում հայտնվելու մեր հնարավորությունները զրոյական են: Պատասխան հանդիպմանը մենք մարտական ոգի կդրսևորենք":
Ակտիվ են եղել նաև "Բարսելոնայի" խաղացողները, ավելին` նրանք ամեն կերպ փորձել են խուսափել Ալվեսի, Բուսկետսի, Պեդրոյի ու Մասկերանոյի սիմուլյանտության մասին խոսելուց:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 551 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 0