Home » 2011 » Մարտ » 10 » Մադրիդի "Ատլետիկոն" պատրաստ է հրաժարվել իր առաջատարներից
20:01
Մադրիդի "Ատլետիկոն" պատրաստ է հրաժարվել իր առաջատարներից
Իսպանական Metro պարբերականը տեղեկացնում է, որ Մադրիդի "Ատլետիկոն" իր առաջատար երկու հարձակվողներին առաջարկել է անգլիական "Տոտենհեմին", որպեսզի "խթանների" ղեկավարությունը ձեռք բերի նրանց: Պարբերականի հավաստմամբ "Ատլետիկոյի" ղեկավարությունը պատրաստ է հրաժարվել ուրուգվայցի Դիեգո Ֆոռլանից և արգենտինացի Կուն Ագուերոյից ընդամենը 40 մլն. ֆունտ ստեռլինգի դիմաց:
Նշենք, որ Ֆորլանի ծառայություններով հետաքրքրված են նաև ռուսական "Ռուբինը" և Մախաչկալայի "Անժին", իսկ Ագուերոյի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի "Չելսին" և Մադրիդի "Ռեալը":
Հիշեցնենք, որ այս հունվարին արգենտինացի հարձակվող Ագուերոն 2,5 տարով պայմանագիրը երկարաձգել է ակումբի հետ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 578 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0