Home » 2012 » Օգոստոս » 9 » Մադրիդի "Ռեալը" ջախջախել է "Միլանին"
08:20
Մադրիդի "Ռեալը" ջախջախել է "Միլանին"
 Այսօր կեսգիշերին` ժամը 4:00-ին Մադրիդի "Ռեալը" Նյու-Յորքում կայացած ընկերական հանդիպման շրջանակներում հանդիպել է իտալական "Միլանի" հետ: Կարելի է ասել, որ Ժոզե Մոուրինյոյի սաները քարը քարի վրա չեն թողել "ռոսսոներիներին"` հաղթելով վերջիններիս ստորացնող 5-1 հաշվով: Խաղում դուբլի հեղինակ է դարձել Ռոնալդուն:
"Ռեալ Մադրիդ" 5-1 "Միլան"
Գոլեր: 1-0 Դի Մարիա (24'), 1-1 Ռոբինյո (33'), 2-1 Ռոնալդու (49'), 3-1 Ռոնալդու (66'), 4-1 Ռամոս (81'), 5-1 Կալյեխոն (89')

   "Ռեալը": Կասիլյաս (Խեսուս, 85'), Վարան (Ռամոս, 46'), Պեպե (Ալբիոլ, 70'), Խեդիրա (Խաբի Ալոնսո, 46'), Ռոնալդու (Մորատա, 80'), Բենզեմա (Հիգուային, 46'), Օզիլ (Կակա, 62'), Կոենտրաու (Շահին, 75'), Դի Մարիա (Կալյեխոն, 62'), Դիարրա (Գրաներո, 70'), Նաչո (Արբելոա, 46'):
 "Միլան": Աբբյատի (Ամելյա, 46'), Նոչերինո (Վալոտի, 80'), Բոատենգ (Էմանուելսոն, 59'), Աչերբի (Յեպես, 46'), Ֆլամինի (Կոնստանտ, 59'), Աբատե (Դե Շիլյո, 46'), Ամբրոզինի (Տրաորե, 69'), Բոներա, Ռոբինյո, Անտոնինի (Մեսբա, 46'), Կասսանո (Էլ Շարավի, 46'):

"Ռեալ"-"Միլան" հանդիպման գոլերն ու վտանգավոր պահերը կարող եք դիտել ստորև տեղադրված տեսահոլովակում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 379 | Added by: Hartsat | Rating: 5.0/4
Total comments: 1