Home » 2011 » Ապրիլ » 23 » Մադրիդի "Ռեալը" ճանաչվել է որպես մրցաշրջանի լավագույն տրանսֆերի հեղինակ
10:25
Մադրիդի "Ռեալը" ճանաչվել է որպես մրցաշրջանի լավագույն տրանսֆերի հեղինակ
 Գերմանիայի ազգային հավաքականի և Մադրիդի "Ռեալի" գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլի տեղափոխությունը գերմանական "Վերդերից" իսպանական Մադրիդի "Ռեալ" ճանաչվել է  2010/2011 մրցաշրջանում Եվրոպայի լավագույն տրանսֆերը:
Հիշեցնենք, որ "Ռեալը" խաղացողին ձեռք բերեց նախորդ տարվա օգոստոսին 15 մլն. եվրոյով:
Տրանսֆերի լավագույն տասնյակը հրապարակել է հեղինակավոր Goal.com կայքը:
Հենց Օզիլն է գլխավորում այդ լավագույն տասնյակը, քանի որ 22-ամյա գերմանացին արագ դարձավ "Ռեալի" առաջատարներից: Նա մադրիդցիների կազմում 45 հանդիպում է անցկացրել, 10 գոլ խփել և դարձել 18 արդյունավետ գոլային փոխանցման հեղինակ: Ինչպես նաև ապրիլի 20-ին նա օգնեց "Ռեալին" նվաճել Իսպանիայի գավաթը:
Երկրորդ տեղը զբաղեցրել է "Չիվասից" "Մանչեսթեր Յունայթեդ" տեղափոխված Խավյեր Էրնանդեսը:  Երրորդ տեղում հայտնվել է հոլանդացի Ռաֆայել վան դեր Վարտը. նա "Ռեալից" տեղափոխվել է  "Տոտենհեմ": Չորրորդ հորիզոնականում հայտնվել է  Էդիսոն Կավանին, ով "Պալերմոյից" տեղափոխվել է  "Նապոլի", իսկ հինգերորդում Ռաուլն է` "Ռեալից" "Շալկե 04":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 528 | Added by: Hayk | Rating: 4.2/4
Total comments: 2