17:15 Մադրիդի "Ռեալի" ու Adidas ընկերության համագործակցությունն ավելի է ամրանում | |
Մադրիդյան Marca հանդեսը տեղեկացնում է, որ Մադրիդի "Ռեալի" ու հեղինակավոր Adidas ընկերության համագործակցությունն էլ ավելի է ամրացել, քանի որ այսօր մադրիդյան գրանդի և Adidas ընկերության միջև կնքվել է նոր պայմանագիր, ըստ որի՝ համագործակցության ժամանակահատվածը երկարաձգվել է մինչև 2020թ․-ը, իսկ այսուհետ "Ռեալը" տարեկան կստանա 40 մլն եվրո՝ նախկին 35 մլն եվրոյի փոխարեն։ Սրանով "Ռեալն" էլ ավելի է ամրացրել իր տեղն ակումբների վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում, քանի որ "սերուցքայիններին" հաջորդող կատալոնական "Բարսելոնան" սպորտային մեկ այլ ընկերությունից՝ Nike ընկերությունից, տարեկան ստանում է 30 մլն եվրո։
Տեղեկացնենք, որ "Ռեալն" Adidas ընկերության հետ համագործակցում է սկսած 1998թ․-ից։ | |
|
Total comments: 0 | |