Ինչպես հայտնում է Sky Sports լրատվամիջոցը, բրազիլական "Սանթոսի" նախագահ Լուիս Ռիբեյրոն
սպառնացել է Մադրիդի "Ռեալին", ինչպես նաև մնացած այն ակումբներին, որոնք
որոշակի հետաքրքրություն են դրսևորում իր թիմի աստղ Նեյմարի նկատմամբ: Նրա խոսքերով՝
"Սանթոսը" կդիմի ՖԻՖԱ-ին, եթե որևէ ակումբ փորձի առաջարկել Նեյմարի
պայմանագրով սահմանված փոխատուցման չափը (Խմբ. 45 միլիոն եվրո), քանի որ այդ
ակումբներն առանց բրազիլական ակումբի թույլտվության են բանակցել
ֆուտբոլիստի հետ: "Եթե Մադրիդի "Ռեալը" կամ որևէ այլ ակումբ, որը բանակցել է Նեյմարի հետ,
որոշի վճարել նրա համար սահմանված փոխհատուցման չափը, ապա մենք չենք ունենա
այլ ընտրություն, քան այդ հարցով դիմել ՖԻՖԱ-ին, քանի որ բանակցել են
ֆուտբոլիստի հետ առանց մեր թույլտվության: Փարիզում Մադրիդի "Ռեալի" ներկայացուցիչները խոսել են Նեյմարի գործակալի
հետ և ներկայացրել են հետաքրքիր առաջարկ: Ես Նեյմարին ասացի, որ իրեն դեռևս այլ թիմ մեկնել չենք թողնի, չնայած նա նույնպես ցանկանում է մնալ մեզ հետ: Ձեզ
վստահեցնում եմ, որ Նեյմարը "Սանթոսի" հետ հանդես կգա Աշխարհի ակումբային
առաջնությանը: Դա ասել եմ նաև այս ամենի սկսվելուց առաջ",-զայրացած ասել է "Սանթոսի"
նախագահը:
|