Home » 2013 » Ապրիլ » 27 » Մադրիդյան դերբին՝ առանց Ռոնալդուի
16:36
Մադրիդյան դերբին՝ առանց Ռոնալդուի
 Իսպանիայի "Լա Լիգայի" առաջնության 33-րդ տուրի շրջանակներում այս գիշեր կայանալիք մադրիդյան դերբիում "Արքայական ակումբը" ստիպված կլինի խաղալ առանց պորտուգալացու: Դուրտմունդի "Բուրուսիայի" հետ խաղից հետո նրա մոտ ի հայտ են եկել մկանային խնդիրներ: Նա ուրբաթ օրը թիմի մարզումներին չի մասնակցել, ուստի՝ հաստատ "Ատլետիկոյի" դեմ խաղին դաշտ դուրս չի գալու: "Մենք հույս ունենք, որ նա կհասցնի վերականգնվել մինչև Դորտմունդի "Բորուսիայի" դեմ պատասխան հանդիպումը",- հայտնել է գլխավոր մարզչի օգնական Այտոր Կարանկան, որի խոսքերը մեջբերում է իսպանական Marca-ն:
Հ.Գ.: Հիշեցնենք, որ "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակչի "Ռեալ"-"Բորուսիա" պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին, իսկ ահա "Ատլետիկո"-"Ռեալ" մադրիդյան դերբիին կարող եք հետևել Երևանի ժամանակով 22:00-ին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 374 | Added by: hripsime | Rating: 5.0/1
Total comments: 0