Home » 2012 » Փետրվար » 5 » Մահացել է բրիտանական ակումբի սեփականատեր
08:19
Մահացել է բրիտանական ակումբի սեփականատեր
 Բրիտանական սպորտային մամուլը տեղեկացնում է, որ անգլիական ավելի թույլ դիվիզիոնում հանդես եկող "Նոթինգեմ Ֆորեսթի" սեփականատեր Նայջել Դոտին, ով վերջին ժամանակներս իրենց մի քիչ տարօրինակ էր պահում, բրիտանական ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է Լինկոլշիրեյի իր տանը մահացած վիճակում: Նշվում է, որ Դոտիին պատկանող ակումբը, լսելով այս գույժը, հանդես է եկել հայտարարությամբ. "Անչափ մեծ տխրությամբ հայտնում ենք մեր ակումբի սեփականատեր Նայջել Դոտիի մահվան մասին: Ցավակցում ենք Դոտիի ընտանիքին, որն այսքան տարիներ միշտ մեր կողքին է եղել: Ակումբն այլևս որևէ հայտարարությամբ հանդես չի գա":
     Հավելենք, որ 54-ամյա գործարարը "Նոթինգեմ Ֆորեսթի" բաժնետոմսերը գնել էր 1999թ.-ին 11 մլն ֆուտ ստեռլինգի դիմաց, իսկ այս 10 տարիների ընթացքում էլ շուրջ 100 մլն ֆունտ էր ծախսել թիմի զարգացման վրա:
     Onlyfootball.ucoz.com կայքը ևս ցավակցում է Դոտիի ընտանիքին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 509 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0