16:07 Մահացել է "Լիվերպուլի" և "Էվերթոնի" նախկին ֆուտբոլիստը | |
![]() Նշենք, որ Գարի Աբլեթը` "Լիվերպուլի" սանը, ֆուտբոլային պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1983թ.-ին իր հարազատ ակումբում, որտեղ հանդես է եկել մինչև 1992թ.-ը: Ճիշտ է, այդ ընթացքում նա վարձակալական հիմունքներով հասցրել է հանդես գալ "Դերբի Քաունթիի" և "Հալլ Սիթիի" կազմերում, սակայն նրա սիրտն ու հոգին միշտ կապված է եղել մերսիսայդյան գրանդի հետ: 1992թ.-ին Գարին "Լիվերպուլից" տեղափոխվեց "կարմիրների" հավերժ ախոյանի կազմ` դառնալով "Էվերթոնի" ֆուտբոլիստը, որտեղ հանդես է եկել 4 մրցաշրջան: "Էվերթոնում" անցկացրած 4 տարիներից հետո նա հանդես եկավ այնպիսի ակումբներում, ինչպիսին են "Շեֆիլդ Յունայթեդը", "Բիրհմինգեմը", "Ուիկոմը" և "Բլեքպուլը": Աբլեթն իր անունը մեկընդմիշտ դրոշմեց անգլիական ֆուտբոլի պատմության մեջ, երբ նվաճեց Անգլիայի գավաթն ինչպես "Լիվերպուլում", այնպես էլ "Էվերթոնում" անցկացրած տարիների ընթացքում: Ինչ վերաբերում է բրիտանացու մարզչական կարիերային, ապա կարող ենք ասել, որ Աբլեթը մարզչական գործի անցավ 2009թ.-ին, երբ գլխավորեց "Սթոքպորտ" ակումբը:
| |
|
Total comments: 0 | |