Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին խաղացող Կլոդ Մակելելեն կարող է գլխավորել "ՊՍԺ" ակումբը, որտեղ Մակելելեն ժամանակին հանդես է եկել: Թիմի ղեկավարությունը այնքան էլ գոհ չէ ներկայիս գլխավոր մարզիչ Անտուան Կոմբուարեից: Հավելենք, որ Մակելելեն այժմ աշխատում է "ՊՍԺ"-ի մարզական համակարգում: Որպես ապագա մարզիչների այլ թեկնածուների թվում նշվում են նաև Կառլո Անչելոտտիի, Գուս Հիդդինգի և Միրչա Լուչեսկուի անունները:
|