20:17 Մակելելեն պատմում է Մոուրինյոյի մասին | |
Ֆրանսիական "Պարի Սեն Ժերմեն" ակումբի հանրահայտ կիսապաշտպան Կլոդ Մակելելեն
El Confidencial իսպանական պարբերականի լրագրողի հետ փոքրիկ հարցազրույց է ունեցել, որի ընթացքում անդրադարձել է լոնդոնյան "Չելսիում" Մոուրինյոյի հետ անցկացրած տարիներին: Մադրիդի "Ռեալի" ու Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստն ասել է. "Ժոզեն բնածին հաղթող է, նա գիտի, թե
ինչպես օգտագործի ֆուտբոլիստներին և նրանցից ցանկալի արդյունք ակնկալի մինչև մրցաշրջանի վերջը:
Այդ առումով նա մեծ մարզիչ է: Խնդիրն այն է, որ հետո նա քո մասին շատ հաճախ ուղղակի մոռանում
է: Նա հաշվենկատ, դաժան և ամբիցիոզ մարդ է: Մոուրինյոն միշտ
ֆուտբոլիստներին իր փառքի ստվերում է պահում, թեև յուրաքանչյուր թիմում էլ գտնում է սիրելիների ու պաշտելիների: Մենք միասին խմել ենք,
կատակել ենք, բայց ինչ-որ պահից սկսած նրան նոր` աստղային ֆուտբոլիստներ սկսեցին հետաքրքրել: Նա ոչ մեկին չէր թույլատրում ավելի հայտնի լինել,
քան ինքն էր": | |
|
Total comments: 0 | |