08:43 Մալաֆեևն ավարտում է միջազգային կարիերան | |
Սանկտ-Պետերբուրգի "Զենիթի" փորձառու դարպասապահ Վյաչեսլավ Մալաֆեևը օրերս որոշել է այլևս հանդես չգալ իր ազգային հավաքականի կազմում, քանի որ կարծում է` դա էլ օգուտ կլինի իր` մայրական գորովանքից զրկված երեխաներին: Խաղացողն այս մասին արդեն ասել է նախ Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահի պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանին, ապա նաև ազգային հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոյին: "Ես ուզում եմ դեռ շատ ժամանակ անցկացնել իմ ընտանիքի հետ: Երեխաներս այն տարիքում են, որ նրանց պետք է հետևել, քանի որ երբ արդեն 14-15 կլինեն, այլևս ուշ կլինի: Իհարկե, դժվար էր նման որոշում կայացնելը, սակայն ուրախ եմ, որ շատերն են ինձ հասկացել: Սա ամենից ճիշտ քայլն է իմ ընտանիքի համար: Կլինեն մարդիկ, ովքեր իմ այս որոշումը կշահարկեն, սակայն Աստված նրանց հետ",- ասել է դարպասապահը: Հ.Գ.: Անվանի դարպասապահը Ռուսաստանի ազգային ընտրանու կազմում ելույթները սկսել է դեռևս 2003թ.-ի նոյեմբերից:
| |
|
Total comments: 0 | |