20:35 "Մալագան" գործի է անցել | |
Ըստ իտալական հեղինակավոր Gazzetta dello Sport պարբերականի ունեցած տեղեկությունների` իսպանական "Մալագան", ով հնարավորություն է ստացել գալիք մրցաշրջանում հանդես գալու "Չեմպիոնների լիգայում", արդեն սկսել է ֆուտբոլիստների առքուվաճառքով զբաղվել. թիմը հետաքրքրված է "Միլանի" միանգամից երկու ֆուտբոլիստների` բրազիլացի Ռոբինյոյի և իտալացի Անտոնիո Կասսանոյի ծառայություններով: Հաղորդվում է, որ "Մալագան" դեռ հանդես չի եկել պաշտոնական առաջարկով, սակայն պատրաստվում է երկու ֆուտբոլիստների գործարքը դրական վերջաբանի հասցնել որքան հնարավոր է կարճ ժամանակում, քանի որ Ռոբինյոյին կարող ենք գնել բրազիլական մի շարք ակումբներ, ովքեր վերջին ժամանակներս բավականաչափ ակտիվ տրանսֆերներ են իրականացնում: Ինչ վերաբերում է նշված ֆուտբոլիստների գնման համար "Մալագայի" պատրաստած գումարին, ոչ մի կոնկրետ տեղեկություն չի հաղորդվում:
| |
|
Total comments: 0 | |