Home » 2012 » Օգոստոս » 4 » "Մալագան" կործանման եզրին է. Մանուել Պելլեգրինին էլ կհեռանա
07:31
"Մալագան" կործանման եզրին է. Մանուել Պելլեգրինին էլ կհեռանա
 Իսպանական "Մալագայի" ղեկավարությունն ամենայն հավանականությամբ մոտ օրերս էլ թիմից կհեռացնի հայտնի չիլիացի մասնագետ Մանուել Պելլեգրինիին, քանի որ վերջին օրերին ակումբի կառավարման համակարգում տեղի են ունենում մեծածավալ փոփոխություններ: Մինչև գալիք մրցաշրջանի մեկնարկը "Մալագայի" արաբ ղեկավարները մտադիր են վաճառել բոլոր այն ֆուտբոլիստներին, ովքեր կա՛մ բարձր աշխատավարձ են ստանում, կա՛մ բարձր տրանսֆերային գին ունեն: Ըստ իսպանական մամուլի` "Մալագայի" ղեկավարները կարծում են, որ թիմը այլևս չի կարող տարեկան 3.5 մլն եվրո աշխատավարձ տալ թիմի ներկայիս գլխավոր մարզչին, այդ պատճառով էլ մտածում են միայն նրանից շուտափույթ կերպով ազատվելու մասին:
 Իսպանական հայտնի ակումբի ղեկավարությունն արդեն պաշտոնական հայտարարություն է տարածել, ըստ որի` պայմանավորված ֆինանսական "Արդար խաղի" կանոններով` թիմին պետք են մի շարք փոփոխություններ, այդ թվում` աստղային խաղացողների վաճառք:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 406 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0