Ինչպես տեղեկացնում է իտալական Corriere dello Sport հանդեսը, Թուրինի "Յուվենթուսը" հետաքրքրություն է ցուցաբերում Լոնդոնի "Չելսիի" և
Ֆրանսիայի ազգային հավաքականի 31-ամյա եզրային ամրակազմ կիսապաշտպան Ֆլորան Մալուդայի
նկատմամբ: Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց "Ծեր սինյորան" պատրաստ է վճարել 18 մլն եվրո: Հիշեցնենք, որ Ֆլորան Մալուդան "Չելսիի" կազմում ելույթ է ունենում 2007թ.-ից և Անգլիայի "Պրեմիեր լիգայի" առաջնությունում անց է կացրել 123 խաղ` դառնալով 33 գոլի
հեղինակ: Հավելենք, որ "Յուվենթուսի" հետաքրքրությունների շրջանակում է գտնվում նաև "Ռոմայի" հարձակվող Միրկո Վուչինիչը, ով շատ մոտ է "Մանչեսթեր Յունայթեդ" տեղափոխվելուն:
|