Home » 2012 » Մայիս » 24 » "Մանչեսթեր Սիթիում" թանկացումներ են սպասվում
00:39
"Մանչեսթեր Սիթիում" թանկացումներ են սպասվում
 Անգլիայի նոր չեմպիոն "Մանչեսթեր Սիթին", 44 տարի անց կրկին վայելելով Անգլիայի չեմպիոնության բերկրանքը, որոշել է, որ նոր մրցաշրջանում "քաղաքաբնակների" մոլի երկրպագուները թիմի հանդիպումները դիտելու համար պետք է ավելի շատ գումար վճարեն, քան վճարում էին ավարտված մրցաշրջանում: Բրիտանական The Guardian պարբերականը հայտնում է, որ "կապույտների" աբոնեմենտի քարտի գինը բարձրացել է միջինը 9 տոկոսով, որը նշանակում է, որ "Էթիադ Ստադիում" մարզադաշտ հաճախած երկրպագուն նախորդ մրցաշրջանի համեմատ պետք է 60 ֆունտ ավելի վճարի, որպեսզի տեսնի, թե ինչպես է իր սիրելի թիմը պաշտպանում չեմպիոնական տիտղոսը գալիք մրցաշրջանում:
     Նշենք, որ նախորդ մրցաշրջանում աբոնեմենտի քարտի գինը բարձրացել էր 3 տոկոսով, իսկ մրցաշրջանի ավարտից հետո բացի "Սիթիից" իրենց աբոնեմենտի քարտերի գները բարձրացրել են նաև "Ֆուլհեմը" (3.6 տոկոս), "Տոտենհեմը" և "Էվերթոնը" (երկուսն էլ 3 տոկոս):
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 471 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0