20:10 "Մանչեսթեր Յուանյթեդը" շարունակում է միայն վաճառել | |
Բրիտանական տաբլոիդները տեղեկացնում են, որ անգլիական "Մանչեսթեր Յունայթեդն" այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հերթական ֆուտբոլիստին է վաճառում: Այս անգամ "մանկունյացիները" հրաժարվել են երիդասարդ ֆուտբոլիստ Մամե Բիրամ Դիուֆի ծառայություններից` վերջինիս բաց թողնելով Գերմանիա: Ըստ ֆուտբոլիստի և գերմանական "Հանովերի" միջև կնքված պայմանագրի` 24-ամյա ֆուտբոլիստը առաջիկա 2.5 տարիները հանդես կգա գերմանական "Բունդեսլիգայում": Ինչպես հաղորդում է հեղինակավոր Bild պարբերականը, "Մանչեսթեր Յունայթեդի" կազմում ընդամենը 3 անգամ հայտնված Մամեի համար գերմանական կողմը վճարել է 2.4 մլն դոլար, իսկ ահա 2009թ.-ին, երբ ֆուտբոլիստը տեղափոխվեց "կարմիր սատանաների" կազմ, բրիտանացիները վճարել էին 5.9 մլն դոլար:
| |
|
Total comments: 0 | |