Home » 2012 » Փետրվար » 3 » "Մանչեսթեր Յունայթեդ" - "Լիվերպուլ". պայքար տոմսերի համար
15:50
"Մանչեսթեր Յունայթեդ" - "Լիվերպուլ". պայքար տոմսերի համար
 Անգլիական երկու գրանդներ` "Մանչեսթեր Յունայթեդի" և "Լիվերպուլի" միջև շարունակում է տիրել ծանր մթնոլորտ: Եթե մինչ այս նշված երկու թիմերի միջև պայքար էր գնում միայն խաղադաշտի սահմանների ներսում, ապա հիմա այն դուրս է եկել դրա սահմաններից: Երևի բոլորդ էլ հիշում եք, որ վերջերս Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչի շրջանակներում "Լիվերպուլը" սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթանակ տոնեց "մանկունյացիների" նկատմամբ, իսկ ավելի վաղ էլ մեծ սկանդալ էր բարձրացել Լուիս Սուարեսի և Պատրիս Էվրայի մասնակցությամբ, որի արդյունքում ուրուգվայցի հարձակվողը 8 հանդիպման որակազրկում ստացավ: Բրիտանական մամուլը հաղորդում է, որ այս երկու գրանդների միջև վերջերս "Էնֆիլդում" տեղի ունեցած հակամարտության ժամանակ "Լիվերպուլի" ղեկավարությունը "Յունայթեդին" չէր տրամադրել տոմսերի այն քանակը, որը պահանջվում է օրենքով, այսինքն` տոմսերի 15%-ը տանտերերը պետք է տրամադրեն հյուրերին: Այս ամենը հաշվի առնելով` "կարմիր սատանաները" որոշել են մոտ ժամանակներս արդեն "Օլդ Թրաֆֆորդում" կայանալիք հանդիպման ժամանակ կրկին ավելի քիչ քանակով տոմս տան "Լիվերպուլին, այսպես ասած` գործում է հայտնի դարձվածքը. "Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման":
     Հավելենք, որ "Մանչեսթեր Յունայթեդ" - "Լիվերպուլ" հանդիպումն անգլիական "Պրեմիեր լիգայի" շրջանակներում կկայանա փետրվարի 11-ին Երևանի ժամանակով14:45 րոպեին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 432 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0