Home » 2012 » Հունվար » 23 » "Մանչեսթեր Յունայթեդի" մարզաբազան համալրվում է ևս 5 վնասվածք ստացածներով
19:56
"Մանչեսթեր Յունայթեդի" մարզաբազան համալրվում է ևս 5 վնասվածք ստացածներով
 Անգլիական "Պրեմիեր լիգայի" 21-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի "Էմիրեյթս" մարզադաշտում կայացած "Արսենալ" - "Մանչեսթեր Յունայթեդ" հանդիպումը հաղթական ելքով ավարտելը թանկ նստեց "կարմիր սատանաների" վրա (Խմբ. Նշենք, որ հանդիպումն ավարտվել է հյուրերի` 2-1 հաշվով հաղթանակով): Հաղթանակի հասնելու ցանկությունը "Յունայթեդի" ֆուտբոլիստների մոտ այնքան մեծ էր, որ "կարմիր սատանաները" պատրաստ էին նույնիսկ կորուստների գնալ: Ուրեմն, հանդիպման ավարտից հետո "Մանչեսթեր Յունայթեդի" բժշկական բազան համալրվել է ևս 5 վնասվածք ստացած ֆուտբոլիստներով, որոնց շարքում են Ուեյն Ռունին, Լուիշ Նանին, Ֆիլ Ջոնսը, Պատրիս Էվրան ու Մայքլ Քերիկը: Այսպես, ըստ տեղի ԶԼՄ-ների ունեցած տեղեկությունների` պաշտպան Ֆիլ Ջոնսը ստիպված կլինի բաց թողնել շուրջ 1 ամիս, իսկ ահա մյուս 4 ֆուտբոլիստները կկարողանան ապաքինվել մինչև մյուս հանդիպումը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 436 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 1