Բրիտանական հեղինակավոր Sky Sports լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Հոլանդիայի բազմակի չեմպիոն Ամստերդամի "Այաքսի" երիտասարդ կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը, ով վերջերս հրաժարվել էր տեղափոխվել "Մանչեսթեր Սիթի", կարող է կարիերան շարունակել մյուս մանչեսթերյան ակումբում` "Մանչեսթեր Յունայթեդում": Ըստ տեղեկությունների` այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել "կարմիր սատանաների" գլխավոր մարզչի օգնական Ռելե Մելենստենը, ով ասել է. "Շատ հավանական է, որ մեր ակումբը հետաքրքրված է նման ֆուտբոլիստի ծառայություններով: Մենք դեռևս վճռական քայլերի չենք գնացել, սակայն ֆուտբոլիստի գործակալի և ակումբի ներկայացուցիչների հետ որոշակի կապ ենք պահպանում":
|