Home » 2011 » Սեպտեմբեր » 24 » "Մանչեսթեր Յունայթեդը" պատասխան նամակ է ուղարկել Հարգրիվզին
09:27
"Մանչեսթեր Յունայթեդը" պատասխան նամակ է ուղարկել Հարգրիվզին
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" բժշկական շտաբի մասին "Մանչեսթեր Սիթի" նոր տեղափոխված նախկին "կարմիր սատանա" կիսապաշտպան Օուեն Հարգրիվզի հնչեցրած մեղադրանքներին պատասխան հայտարարությամբ է հանդես եկել "մանկունյացիների" բժշկական շտաբը:
Այդ նամակում գրված է. "Հարգրիվզի հայտարարությունը շատ է տխրեցրել "Մանչեսթեր Յունայթեդին": Մենք նրա մասին հոգ ենք տարել և, շատերի պես, մենք էլ տխուր էինք, որ նա երկար ժամանակ խաղադաշտ դուրս չէր գալիս: "Մանչեսթեր Սիթիին" մենք ներկայացրել ենք վնասվածքից հետո Հարգրիվզի բուժման բոլոր քայլերը: "Մանչեսթեր Յունայթեդը" հիմնավորված չի համարում Հարգրիվզի հայտարարությունը: Մեր ակումբի բժշկական կազմը աշխարհում լավագույններից մեկն է: Եվ այս բժշկական շտաբը մեծ դեր է ունեցել ակումբի հաջողության գործում":

Հիշեցնենք, որ մինչ այդ Հարգրիվզը հայտարարել էր, թե "Մանչեսթեր Յունայթեդում" իրեն վերաբերվել են որպես "փորձնական խոզուկի"՝ տարատեսակ բուժումներ փորձարկելու համար:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 512 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0