19:19 "Մանչեսթեր Յունայթեդը" սիրում է, երբ ամեն ինչ պաշտոնական է | |
Ըստ հեղինակավոր Goal.com սպորտային պորտալի ունեցած տեղեկությունների` անգլիական Մանչեսթեր քաղաքը ներկայացնող "Յունայթեդը" ձանձրացել է երկար ու բարակ բանակցություններ վարելուց և պաշտոնական առաջարկ է արել Դորտմունդի "Բորուսիային" վերջինիս երիտասարդ ու տաղանդավոր կիսապաշտպան Սինձի Կագավային գնելու համար: Հաղորդվում է, որ "կարմիր սատանաները" ճապոնացու տրանսֆերը դրական ավարտի հասցնելու համար պատրաստ են վճարել 17 մլն եվրո գումար: Բանն այն է, որ "Յունայթեդը" ստիպված է այսպիսի քայլի գնում, քանի որ Կագավայի ծառայույթուններով հետաքրքրված է նաև Լոնդոնի "Արսենալը": Հենց այս պատճառով էլ "կարմիրները" մեծ գումար են վճարում` ֆուտբոլիստի հետ շատ կարճ ժամանակում համաձայնության գալու նպատակով:
| |
|
Total comments: 0 | |