Ընդամենը ժամեր անց կփակվի ձմեռային տրասնֆերային պատուհանը, իսկ անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" դեռևս գնումներ չի կատարել: Դա ուղղելու համար "մանկունյացիները" փորձում են գոնե ձեռք բերել Լևերկուզենի "Բայերի" գերմանացի կիսապաշտպան Միքայել Բալլաքին: Ըստ Caughtoffside.com կայքի ունեցած տեղեկությունների` "կարմիր սատանաների" գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը, տեսնելով վնասվածք ստացած ֆուտբոլիստների ամբոխին, փորձում է գոնե ուժեղացնել կիսապաշտպանությունը: Ինչպես նաև բացի Բալլաքից, անգլիական գրանդը փորձելու է ձեռք բերել նաև "Ֆուլհեմի" կիսապաշտպան Քլինտ Դեմսիին, ով երազում է գոնե մեկ անգամ հանդես գալ "Չեմպիոնների լիգայում":
|