
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան 50 ֆունտ ստեռլինգի հաշիվ է ներկայացրել այս տարվա "Պրեմիեր լիգայի" առաջատար "Մանչեսթեր Յունայթեդին" հանրահայտ "Ուեմբլի" մարզադաշտի հանդերձարանը վերականգնելու համար: Ինչպես տեղեկացնում է բրիտանական
Daily Maily պարբերականը, Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչում "Մանչեսթեր Յունայթեդից" կրած պարտությունից հետո (խաղն ավարտվել է 0-1 հաշվով հօգուտ "քաղաքաբնակների") "Մանչեսթեր Յունայթեդի" ֆիզպատրաստության բարկացած մարզիչ Թոնի Ստրադիուկը ծակ է բացել պատին: Այն արդեն վերականգնվել է, սակայն հետքերը դեռ մնացել են: