Home » 2011 » Մարտ » 4 » "Մանչեսթեր Սիթին" ամռանը ցանկանում է ձեռքբերումներ կատարել
22:17
"Մանչեսթեր Սիթին" ամռանը ցանկանում է ձեռքբերումներ կատարել
Իտալական La Gazzetta dello Sport պարբերականը տեղեկացնում է, որ անգլիական "Մանչեսթեր Սիթին" այս ամռանը ցանկանում է ձեռք բերել իտալական "Ուդինեզեի" երկու տաղանդավոր ֆուտբոլիստներին` հարձակվող Ալեքսիս Սանչեսին և կիսապաշտպան Կրիստիան Սապատեին:
Նշենք, որ չիլիացին և կոլումբիացին հանդիսանում են իտալական ակումբի առաջատարները, և որոնց շնորհիվ էլ իտալական ակումբն այժմ Իտալիայի առաջնությունում ընթանում է 5-րդ հորիզոնականով: Հենց այս երկու ֆուտբոլիստների շնորհիվ էր, որ Իտալիայի առաջնության նախորդ տուրում մրցակցի հարկի տակ ոչ ֆուտբոլային 0:7 հաշվով պարտության էր մատնել "Պալերմոյին": Իտալական պարբերականի կարծիքով "քաղաքաբնակների" ղեկավարները Սանչեսին տեսնում են Կառլոս Տևեսին փոխարինողին, իսկ Սապատեին` Կոլո Տուրեին փոխարինողին:
Հիշեցնենք, որ նախկինում նշում էին, որ Սանչեսի ծառայություններով հետաքրքրված են կատալոնական "Բարսելոնան", Միլանի "Ինտերը" և անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը", իսկ Սապատեն հետաքրքրել է Լոնդոնի "Արսենալի" սկաուտների ուշադրությունը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 525 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0