Անգլիայի առաջնության առաջատարը կփորձի այս ամռանը վերադարձնել իր ակումբային սանին, ով այսօր հանդես է գալիս Լոնդոնի "Չելսիի" կազմում: "Սիթին" մտադիր է ձերբազատվել իր կազմի երեք անպետք խաղացողներից` Կառլոս Տևեսից, Էդին Ձեկոյից ու Մարիո Բալոտելլիից: Սթարիջը, ով հոյակապ սկսեց այս մրցաշրջանը, այսօր արդեն պահեստային խաղացող է համարվում "Չելսիի" համար, ինչից էլ մտադիր է օգտվել "Սիթին": Եթե "Արիստոկրատները", այնուամենայնիվ, որոշեն վաճառել 23-ամյա ֆուտբոլիստին, ապա կպահանջեն առնվազն 20 մլն ֆունտ:
|