15:42 "Մանչեսթեր Յունայթեդ"-"Արսենալ". խաղից առաջ | |
![]() "Մանչեսթեր Յունայթեդը" չափազանց լուրջ խնդիրներ ունի թիմի պաշտպանության հետ, իսկ "Արսենալի" դեպքում խնդիրները պաշտպանությունում մի տեսակ արդեն "ավանդական" են դարձել, այնպես որ կարելի է սպասել գոլառատ խաղի: "Յունայթեդից" հանդիպմանը չեն կարող մասնակցել Քրիս Սմոլլինգը, Ֆիլ Ջոնսը, Նեմանյա Վիդիչը և Շինջի Կագավան, իսկ "Արսենալից" Ժերվինյոն, Կիրան Գիբբսը և Վոյցեխ Շչեսնին: Ալեքս Ֆերգյուսոնը խաղից առաջ նշել էր, որ "Արսենալի" դեմ հանդիպումները մշտապես բարդ են լինում և որ շատ դժվար է լինելու իրենց համար հաղթանակ տոնելը: Արսեն Վենգերը հայտարարել էր, որ մարդիկ չափից շատ են կենտրոնացել Ռոբին վան Պերսիի անձի շուրջ: Նա ասել է, որ այս հանդիպումը նվիրված չէ հոլանդացի հարձակվողին և պետք է մտածել նախևառաջ միայն խաղի դրական արդյունքի մասին: Նախնական կազմեր ըստ մեր կայքի` "Մանչեսթեր Յունայթեդ". Դե Խեա - Էվրա, Էվանս, Ֆերդինանդ, Ռաֆայել - Քերիկ, Սքոուլզ, Վալենսիա, Յանգ - Ռոբին վան Պերսի, Ռունի: "Արսենալ". Մանոնե - Անդրե Սանթոս, Վերմալեն, Մերտեսակեր, Սանյա - Արտետա, Կասորլա - Ուոլքոթ, Պոդոլսկի, Ժիրու: | |
|
Total comments: 0 | |