Home » 2012 » Հունիս » 4 » "Մանչեսթեր Յունայթեդն" ու "Յուվենթուսը"` տրանսֆերային գործընկերներ
14:05
"Մանչեսթեր Յունայթեդն" ու "Յուվենթուսը"` տրանսֆերային գործընկերներ
 Պորտուգալական հեղինակավոր Record պարբերականը տեղեկացնում է, որ մոտ ժամանակներս կարող է տեղի ունենալ անգլոիտալական համագործակցություն. "Մանչեսթեր Յունայթեդի" պորտուգալացի կիսապաշտպան Լուիշ Նանին կարող է տեղափոխվել Թուրինի "Յուվենթուս", իսկ "Յուվենթուսի" իտալացի կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզյոն տեղափոխվի "Մանչեսթեր Յունայթեդ": Հաղորդվում է, որ "Յունայթեդը" և Նանին ներկայումս բանակցում են ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգման գործով, որը մի տեսակ դանդաղ է ընթանում, իսկ պորտուգալացին էլ մի քանի անգամ նշել է, որ կարող է նաև փոխել իր ակումբային գրանցումը: Բացի այդ` և՛ Նանիի, և՛ Մարկիզյոյի տրանսֆերային գները մոտ 50 մլն եվրոյի կարգի է, իսկ ֆուտբոլիստներն էլ նույն տարիքի են, սակայն տարբերությունն այն է, որ Մարկիզյոյի հետ "Յուվենթուսը" պայմանագիր ունի մինչև 2016թ., ուստի այս փոխատեղումը բավականաչափ իրական է:
     Հավելենք, որ ավելի վաղ տեղեկություններ կային, ըստ որոնց` Նանիի ծառայություններով հետաքրքրված է նաև Մախաչկալայի "Անժին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 380 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0