22:41 "Մանչեսթեր Յունայթեդը" Գայտանի համար պատրաստվում է կորցնել մի կլորիկ գումար | |
Բրիտանական մամուլը տեղեկացնում է, որ Անգլիայի 19-ակի չեմպիոն "Մանչեսթեր Յունայթեդը" ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ձեռք բերել պորտուգալական "Բենֆիկայի" աստղ Նիկոլաս Գայտանին, ում համար "կարմիր սատանաները" պատրաստ են 40 մլն ֆունտ ստեռլինգ առաջարկել: Հավելենք, որ այս շաբաթ "Բենֆիկան" Գայտանի հետ նոր հնգամյա պայմանագիր է կնքել և հույս ունի հեռու պահել ֆուտբոլիստին "Մանչեսթեր Յունայթեդի", "ՊՍԺ"-ի և "Ինտերի" հետաքրքրությունից: Սակայն "Մանչեսթեր Յունայթեդը" կփորձի հենց ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել այս ֆուտբոլիստին:
| |
|
Total comments: 0 | |