Home » 2011 » Մարտ » 28 » "Մանչեսթեր Յունայթեդը" համաձայնության է եկել Դե Խեայի հետ
22:10
"Մանչեսթեր Յունայթեդը" համաձայնության է եկել Դե Խեայի հետ

 Ինչպես հաղորդում է իսպանական Sport պարբերականը, անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" նախնական համաձայնության է եկել ինչպես Մադրիդի "Ատլետիկոյի" ղեկավարության, այնպես էլ անձամբ "Ատլետիկոյի" հիմանական դարպասապահ 20-ամյա Դավիդ Դե Խեայի հետ: Իսպանական հեղինակավոր պարբերականները տեղեկացնում են, որ Դե Խեայի տրանսֆերը "մանկունյացիների" համար կարժենա շուրջ 20 մլն. ֆունտ: Երիտասարդ, սակայն միևնույն ժամանակ շատ տաղանդավոր Դե Խեային մնում է մրցաշրջանն ավարտվելուն պես անցնել բժշկական հետազոտություն Մանչեսթերում, և պայմանագիր ստորագրել անգլիական գրանդի հետ: "Ատլետիկոյին" 20 մլն. ֆունտ լիովին բավարարում է, քանի որ թիմը ցանկանում է նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել ամռանը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 535 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 2