Երեկ կայացավ անգլիական "Պրեմիեր լիգայի" 2-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից երկրորդը` "Մանչեսթեր Յունայթեդ"-"Տոտենհեմ" հանդիպումը, որն ավարտվեց "Յունայթեդի" հաղթանակով 3-0 հաշվով, ընդ որում բոլոր գնդակները խփվեցին երկրորդ խաղակեսում: Գոլերն իրենց հաշվին գրանցեցին Դենի Ուելբեկը, Անդերսոնը և Ուեյն Ռունին: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստը անկասկած երիտասարդ Ուելբեկն էր, ով դարձավ առաջին գոլի հեղինակը և կատարեց գոլային ֆանտաստիկ փոխանցում: Նշենք նաև, որ սա Դավիդ դե Խեայի, Էշլի Յանգի և Ֆիլ Ջոնսի առաջին հանդիպումն էր "Օլդ Թրաֆֆորդում": Հանդիպումը հատկապես նշանակալի կարելի է համարել "Յունայթեդի" 20-ամյա դարպասապահի համար նրանով, որ սա դե Խեայի առաջին հանդիպումն էր "Մանչեսթերի" կազմում, որը նա անցկացրեց առանց սխալների:
|