Home » 2012 » Դեկտեմբեր » 11 » "Մանչեսթեր Յունայթեդը" կգնի երկու ֆուտբոլիստների
17:19
"Մանչեսթեր Յունայթեդը" կգնի երկու ֆուտբոլիստների
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" շարունակում է որոնել հարմար թեկնածու` թիմի ձախ թևն ամրապնդելու համար: Ըստ որոշ լրատվամիջոցների` "կարմիր սատանաները" այժմ ցանկանում են անպայման ձեռք բերել "Ինտերի" ճապոնացի ֆուտբոլիստ Յուտո Նագատոմոյին ու պատրաստ են խաղացողի համար ծախսել առնվազն 14 մլն եվրո: Մեկ այլ տեղեկության համաձայն` "Մանչեսթեր Յունայթեդը" մրցելու է մեկ այլ անգլիական գրանդ ակումբի` "Արսենալի" հետ, որպեսզի ձեռք բերի բելգիական "Անդերլեխտի" արգենտինացի հենակետային կիսապաշտպան Լուկաս Բիգլիային: Արգենտինացու տրանսֆերը կարժենա մոտ 8 մլն եվրո:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 639 | Added by: Մկրտիչ | Rating: 5.0/1
Total comments: 0