Անգլիական "Պրեմիեր լիգայի" դեռևս գործող հաղթող "Մանչեսթեր Սիթիի" գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին իր թիմի ամենից "աստղային" խաղացողի մասին հետևյալն է ասել. "Մարիո Բալոտելլին այժմ աշխարհում լավագույն հարձակվողներից է: Մարիոն, եթե շատ ջանք թափի, ապա կարող է հավասարազոր լինել Մեսսիին ու Ռոնալդուին: Նա դեռ չի գիտակցում, որ աշխատելու դեպքում կարող է բազմաթիվ բարձունքների հասնել, որոնց մասին այդ տղան երազել է դեռևս շատ վաղ տարիքից":
|