23:01 Մանչինի. "Ծանրագույն րոպեներ ծանրագույն մրցաշրջանի վերջում" | |
Անգլիայի նորընծա չեմպիոն "Մանչեսթեր Սիթիի" իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է թիմի տոնած վերջին հաղթանակը, երբ հանդիպման միայն ավելացված ժամանակում "քաղաքայինները" կարողացան հաղթանակ պոկել "ՔՊՌ"-ից: "Այս խաղը ֆանտաստիկ էր: Խելագար մրցաշրջանի վերջում խելագարության պահեր ապրեցինք: Ես ուղղակի երջանիկ եմ, որ այսպիսի թիմ ունեմ: Սա մեր երկրպագուների հաղթանակն է, ովքեր արժանի են դրան: Այսպես տիրանալ "Պրեմիեր լիգային". սա ուղղակի հիասքանչ է: Մենք արժանիորեն նվաճեցինք չեմպիոնի կոչումը, քանի որ ավելի լավն էինք ողջ մրցաշրջանի կտրվածքով: Խելագարվել կարելի է",- ասել է իտալացի մասնագետը:
| |
|
Total comments: 0 | |