Home » 2011 » Օգոստոս » 20 » Մանչինի. "Հուսով եմ` Նասրին շուտով մեզ հետ կլինի"
19:11
Մանչինի. "Հուսով եմ` Նասրին շուտով մեզ հետ կլինի"
 Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին անգլիական մամուլի ներկայացուցիչներին հույս է հայտնել, որ "զինագործների" 24-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրին կկարողանա մոտակա ժամանակներս տեղափոխվել "քաղաքաբնակների" թիմ: "Հուսով եմ, որ գործարքը շատ շուտով կկայանա: Խաղացողի տրանսֆերի մասին ստույգ ոչինչ ասել չեմ կարող, որովհետև հիմա իմ ողջ ժամանակը և ուշադրությունը կենտրոնացրել եմ թիմի խաղերի վրա: Ես իրոք չգիտեմ, թե հիմա գործարքը ինչ փուլում է, քանի որ դա իմ գործը չէ: Հնարավոր է, որ գրածարքի հետ կապված որոշ խնդիրներ են առաջացել",-ասել է Մանչինին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 420 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0