20:00 Մանչինի. "Մենք ևս տուժել ենք մրցավարությունից" | |
Անգլիայի գործող չեմպիոնի՝ "Մանչեսթեր Սիթիի" իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին "Չեմպիոնների լիգայում" Մադրիդի "Ռեալի" հետ խաղի ժամանակ "Մանչեսթեր Յունայթեդի" պորտուգալացի կիսապաշտպան Նանիի հեռացումն անվանել է անարդարացի և պահը համեմատել է 2012թ.-ի Անգլայի գավաթի խաղարկության ժամանակ "Մանչեսթերյան դերբիում" "քաղաքայինների" ավագ Վենսան Կոմպանիի հեռացման դրվագի հետ: "Այժմ "Յունայթեդն" իր բոլոր ուժերը կկենտրոնացնի "Պրեմիեր լիգայում: անպայմանորեն հաղթելու համար: Իսկ մեր գործերը մինչև Մադրիդի "Ռեալի" հետ նրանց խաղն էլ արդեն վատ էին դասավորվել: "Մանչեսթեր Սիթիի" համար շատ ավելի լավ կլիներ, եթե "Յունայթեդը" մնար "Չեմպիոնների լիգայում: Ես հրաշալիորեն հասկանում եմ, թե ինչու է Ֆերգյուսոնը հիասթափված մրցավարական որոշումից: Սակայն դա ճիշտ այնպիսի իրավիճակ էր, ինչպիսին անցած տարի Անգլիայի գավաթում եղավ, երբ "Յունայթեդի" հետ խաղում մեր թիմից հեռացրին Կոմպանիին",- ասել է իտալացին: "Իմ կարծիքով Չաքիրի որոշումը մեծ սխալ էր, և Նանին արժանի չէր նույնիսկ դեղին քարտի: Անգամ Իտալիայում այդպիսի խախտման համար ոչինչ էլ ցույց չէին տա, քանի որ ֆուտբոլիստը փորձել էր գնդակին հարվածել",- հայտարարել է Ռոբերտո Մանչինին:
| |
|
Total comments: 0 | |