Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է երեկ կայացած քաղաքային դերբիի ամենավիճարկելի պահը, երբ հանդիպման գլխավոր մրցավար Քրիս Ֆոյը միանգամից խիստ կասկածելի կարմիր քարտ ցույց տվեց "Սիթիի" կենտրոնական պաշտպան Վինսենտ Կոմպանիին. "Այնտեղ չկար կարմիր քարտ: Մրցավարը կայացրեց այդ որոշումը, քանի որ Ռունին նրան դա հուշեց: Ես չեմ ցանկանում քննադատել մրցավարին, սակայն մենք դիմելու ենք Անգլիայի Ֆուտբոլային ասոցիացիային` ֆուտբոլիստի որակազրկումը չեղյալ համարելու համար",-ասել է Մանչինին:
|