Home » 2012 » Փետրվար » 4 » Մանչինի. "Տևեսը դեռ կարող է խաղալ մեր թիմում"
13:07
Մանչինի. "Տևեսը դեռ կարող է խաղալ մեր թիմում"
 Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ իր գլխավորած թիմի կազմում ամեն դեպքում կարող է հայտնվել արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսը, ով ծանր բնավորության պատճառով ներկայումս ինքնակամ հեռացել է Անգլիայից: "Ես դեռ չեմ մտածում, թե Կառլոսը կարող է ինձ պետք գալ, ամեն դեպքում չեմ կարող նաև չնշել, որ նա բարձրակարգ խաղացող է և անհրաժեշտ դեպքում կցանկանայի օգտվել նրա հնարավորություններից: Եթե նա Անգլիա վերադառնա և սկսի մարզվել, ապա ես կփոխեմ իմ դիրքորոշումը",- ասել է "Մանչեսթեր Սիթիի" գլխավոր մարզիչը:
     Հավելենք, որ ներկայումս 28-ամյա Տևեսը գտնվում է հայրենի Արգենտինայում, որտեղ մասնակցում է մի շարք բարեգործական խաղերի և միջոցառումների, թեև նույնիսկ անհատական ծրագրով չի մարզվում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 466 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0